Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-11-25-ից մինչև 2018-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը

գործել է մինչև 2018-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 32. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը

1. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են`

1) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում մինչև համապատասխան վերջնական որոշման ընդունումը.

2) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է նրա լիազորությունների դադարեցման հիմք հանդիսանալ` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:

2. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը:

4. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։