Գլուխ 5 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. Քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական պարտականությունները
Հոդված 27. Քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական պարտականությունները
1. Քննչական կոմիտեի ծառայողը պարտավոր է՝
1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.
4) իր գործունեության ժամանակ պահպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը.
5) պահպանել ծառայողական կարգապահությունը.
6) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո:
2. Քննչական կոմիտեի ծառայողն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ: