Հոդված 8. Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնությունը
Հոդված 8. Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնությունը
1. Քննչական կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:
2. Քննչական կոմիտեն յուրաքանչյուր տարի հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին:
3. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում՝ քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:
4. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված լիազորություններից յուրաքանչյուրի առնչությամբ նախորդ տարվա ընթացքում քննչական կոմիտեի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հաղորդումը Ազգային ժողով ներկայացվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում։
(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-311-Ն, փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն, 01.03.23 ՀՕ-72-Ն, լրաց. 04.12.24 ՀՕ-483-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)