Հոդված 10. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Հոդված 10. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
3.
4. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների նկատմամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների խախտման վերաբերյալ վարույթն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
(10-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն, լրաց. 12.02.25 ՀՕ-34-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-275-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)
(12.02.25 ՀՕ-34-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)