Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-11-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 10.1. Շահերի բախումը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 10.1. Շահերի բախումը

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չպետք է թույլ տա «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացում: Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների նկատմամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացման վերաբերյալ վարույթն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավիճակների առաջացման դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել քննչական կոմիտեի նախագահին:

(10.1-ին հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-554-Ն, 12.02.25 ՀՕ-34-Ն)

(12.02.25 ՀՕ-34-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։