Հոդված 11. Քննչական կոմիտեի համակարգը
Հոդված 11. Քննչական կոմիտեի համակարգը
1. Քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները:
2. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, կենտրոնական մարմնի վարչությունները և կենտրոնական մարմնի բաժինները, աջակցող մասնագիտական վարչությունները և աջակցող մասնագիտական բաժինները: Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները: Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են Երևան քաղաքի քննչական վարչության բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները և վարչական շրջանների քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները: Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչության տարածքային բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները: Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ենթաստորաբաժանումներն են գլխավոր վարչությունների վարչությունները:
3. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության պետերն ի պաշտոնե քննչական կոմիտեի նախագահի տեղակալներն են:
4. (մասն ուժը կորցրել է 09.12.20 ՀՕ-494-Ն)
5. Քննչական կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողները և գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը:
6. (մասն ուժը կորցրել է 09.12.20 ՀՕ-494-Ն)
(11-րդ հոդվածը խմբ. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)