Հոդված 12. Քննչական կոմիտեի նախագահը
Հոդված 12. Քննչական կոմիտեի նախագահը
1. Քննչական կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է քննչական կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է քննչական կոմիտեի լիազորությունների իրականացման համար:
2. Քննչական կոմիտեի նախագահը՝
1) սահմանում է քննչական կոմիտեի ծառայողների կողմից նախաքննության արդյունավետության, այդ թվում՝ դրա պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.
3) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ).
4) ներկայացնում է քննչական կոմիտեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ հարաբերություններում.
5) հաստատում է քննչական կոմիտեի կանոնադրությունը.
6) իր իրավասության սահմաններում խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում քննչական կոմիտեի ծառայողներին.
7) քննչական կոմիտեի խնդիրների իրականացման, քննչական կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ սահմանելով դրանց գործունեության կարգը.
8) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: