Հոդված 30. Կարգապահական տույժերը
Հոդված 30. Կարգապահական տույժերը
1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) զգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) կոչումի իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
6) լիազորությունների դադարեցում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական տույժերը քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ կիրառում է քննչական կոմիտեի նախագահը, բացառությամբ սույն հոդվածի 3-5-րդ մասերով նախատեսված դեպքերի:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն կոչում ունեցողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
4. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեի նախագահի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: