Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 24. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 24. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումները

1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գեներալ-մայորի կոչումը:

2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գեներալ-մայորի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության գնդապետի կոչումը:

3. Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի և գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության գնդապետի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության փոխգնդապետի կոչումը:

4. Գլխավոր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության փոխգնդապետի կոչումն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության մայորի կոչումը:

5. Առաջատար պաշտոնի առաջին և երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության մայորի կոչումն է:

6. Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության կապիտանի կոչումն է:

7. Կրտսեր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբերի պաշտոններին համապատասխանող կոչումի վերին սահմանն արդարադատության ավագ լեյտենանտի կոչումն է:

8. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է քննչական կոմիտեի ծառայողի կոչմանը:

9. Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը խմբ. 17.01.18 ՀՕ-79-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։