Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-11-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 27. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները

(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է՝

1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.

4) իր գործունեության ժամանակ պահպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը.

5) պահպանել ծառայողական կարգապահությունը.

6) պահպանել պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

7) քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն.

8) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:

(27-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն, 01.03.23 ՀՕ-72-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-161-Ն)

(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(11.04.24 ՀՕ-161-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։