Հոդված 17. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ հնավայրԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ
Հոդված 17. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ հնավայրԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ
(վերնագիրը փոփ. 03.07.25 ՀՕ-237-Ն)
Պատմամշակութային հնավայրերը հուշարձանների այն համակառույցները, համալիրներն ու հուշարձանախմբերն են` իրենց շրջակա բնապատմական միջավայրով, որոնք պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական հատուկ արժեք են ներկայացնում:
Պատմամշակութային հնավայրն ստեղծվում է հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների, բնական և պատմականորեն ձևավորված արհեստական լանդշաֆտի, պատմամշակութային համալիրի և դրա պատմական միջավայրի պահպանության նպատակով:
Պատմամշակութային հնավայր ստեղծելու առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները:
Պատմամշակութային հնավայրի տարածքի հողօգտագործումը կարող է թույլատրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(17-րդ հոդվածը փոփ. 03.07.25 ՀՕ-237-Ն)