Հոդված 9. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ իրավասությունները
Հոդված 9. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ իրավասությունները
(վերնագիրը փոփ. 01.03.23 ՀՕ-38-Ն)
Լիազորված մարմինը`
ա) մասնակցում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձևավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական ծրագրերի, որոշումների նախագծեր, հաստատումից հետո կազմակերպում և վերահսկում է դրանց իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման և օգտագործման գիտամեթոդական կարգը.
գ) պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
դ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները.
ե) գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները.
զ) միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը.
է) ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում կատալոգներ, ուսումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում է հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.
է1) հաստատում է հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձևը.
է2) հաստատում է հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը.
է3) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման և հնագիտական պեղումների իրականացման վերաբերյալ կողմնորոշիչ գները.
է4) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքի ձևը.
է5) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման շինարարության թույլտվության ձևը.
է6) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման շինարարության ավարտական և շահագործման ակտի ձևը.
ը) վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը).
թ) կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը ու սահմանում դրանց պահպանության ռեժիմը.
ժ) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` պատմամշակութային հնավայր ստեղծելու վերաբերյալ.
ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում է հուշարձանների անվթարության ապահովումը.
ժա1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման ճարտարապետահատակագծային առաջադրանքները, շինարարության թույլտվությունները, շինարարության ավարտական և շահագործման ակտերը.
ժբ) թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը.
ժգ) արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.
ժդ) նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը.
ժե) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ:
(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.23 ՀՕ-38-Ն, լրաց. 10.09.24 ՀՕ-332-Ն, լրաց., փոփ. 03.07.25 ՀՕ-237-Ն)
(01.03.23 ՀՕ-38-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)