Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 7. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականության, ռազմական նպատակներով օգտագործման արգելումը
Հոդված 7. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականության, ռազմական նպատակներով օգտագործման արգելումը
(վերնագիրը խմբ. 10.09.24 ՀՕ-332-Ն)
1. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականությունը:
2. Արգելվում են զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց տարածքի և պահպանության գոտու օգտագործումն ու փոփոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:
(7-րդ հոդվածը խմբ. 10.09.24 ՀՕ-332-Ն)