Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 41. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ և զբոսաշրջության ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ և զբոսաշրջության ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

(վերնագիրը փոփ. 10.09.24 ՀՕ-332-Ն)

Հուշարձանները կամ դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է սեփականատիրոջ համաձայնությամբ:

Հուշարձանները զբոսաշրջության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ անձինք համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ:

Նշված նպատակներով հուշարձանների օգտագործման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(41-րդ հոդվածը փոփ., խմբ. 10.09.24 ՀՕ-332-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։