Անցնել բովանդակությանը

Հոդված 5. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1. Բազմաբնակարան շենքի շինության սեփականատեր կարող է լինել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները (այսուհետ` անձ):

2. Շինությունը սեփականության իրավունքով կարող է պատկանել մեկ, ինչպես նաև մեկից ավելի անձանց` ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով:

3. Շինությունների սեփականատերերը տիրապետում, տնօրինում և օգտագործում են դրանք քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:

4. Շինության սեփականատիրոջ կողմից շինությունը վաճառելու դեպքում բազմաբնակարան շենքի մյուս շինությունների սեփականատերերը դրա գնման նախապատվության իրավունքը չունեն:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով սահմանված դեպքերում բազմաբնակարան շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերը, որոնք, այդ մասերով սահմանված կարգավորումներին համապատասխան, ձեռք են բերել նաև հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ օգտագործման իրավունք, hամարվում են բաժնային սեփականության օգտագործողներ և օգտվում են սույն օրենքով սահմանված` բաժնային սեփականության սեփականատերերի բոլոր իրավունքներից և կրում են նրանց բոլոր պարտականությունները:

(5-րդ հոդվածը լրաց. 26.03.26 ՀՕ-98-Ն)

(հոդվածը 26.03.26 ՀՕ-98-Ն օրենքի փոփոխության մասով գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։