Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2024-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 109. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխանցումը

գործել է մինչև 2024-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 109. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխանցումը

1. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:

Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից որևէ մեկը չի օգտվում իր նախապատվության իրավունքից, ապա բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Բաժնետիրական ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի:

2. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գրավի և հետագայում գրավառուի կողմից դրանց վրա բռնագանձում տարածելու դեպքում համապատասխանաբար կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի կանոնները:

3. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն անցնում են բաժնետեր քաղաքացու ժառանգներին կամ բաժնետեր իրավաբանական անձի իրավահաջորդներին, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Քաղաքացու ժառանգներին կամ բաժնետեր իրավաբանական անձի իրավահաջորդներին բաժնետոմսերի անցումն ընկերության կողմից մերժելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի կանոնները:

&#9878Հոդված 110. Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը

Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պարունակի պայմաններ` ընկերության կողմից թողարկվելիք բաժնետոմսերի տեսակների, դրանց անվանական արժեքի ու քանակի, ընկերության կանոնադրական կապիտալի չափի, բաժնետերերի իրավունքների, ընկերության կառավարման մարմինների կազմի և իրավասության ու նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգի մասին` ներառյալ այն հարցերը, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ: Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։