Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-14-ից մինչև 2023-04-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 60 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 1064. Պատասխանատվությունը նախաքննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար

գործել է մինչև 2023-04-23Բացել ARLIS-ում

Հոդված 1064. Պատասխանատվությունը նախաքննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-180-Ն)

1. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանք, տնային կալանք, վարչական հսկողություն կամ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ նախաքննության մարմնի, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

2. Քաղաքացուն կամ իրավաբանական անձին նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հետևանքներին, հատուցվում է սույն օրենսգրքի 1063-րդ հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:

3. Արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(1064-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-180-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։