Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-14-ից մինչև 2023-04-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 659. Շենքը կամ շինությունը վարձակալության հանձնելը

գործել է մինչև 2023-04-23Բացել ARLIS-ում

Հոդված 659. Շենքը կամ շինությունը վարձակալության հանձնելը

1. Շենքը կամ շինությունը վարձատուի կողմից հանձնելը և վարձակալի կողմից դրա ընդունելն իրականացվում է փոխանցման ակտով կամ փոխանցման մասին` կողմերի ստորագրած այլ փաստաթղթով:

Շենքը կամ շինությունը հանձնելու վարձատուի պարտավորությունը համարվում է կատարված այն վարձատուի տիրապետմանը կամ օգտագործմանը տրամադրելուց և հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթը կողմերի ստորագրելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ շենքի կամ շինության վարձակալության պայմանագրով:

Պայմանագրով նախատեսված պայմաններով շենքը կամ շինությունը հանձնելու մասին փաստաթուղթն ստորագրելուց կողմերից մեկի խուսափելը համարվում է հրաժարում համապատասխանաբար վարձատուի կողմից գույքը հանձնելու կամ վարձակալի կողմից այն ընդունելու պարտականության կատարումից:

2. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալված շենքը կամ շինությունը պետք է վերադարձվի վարձատուին` սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված կանոնների պահպանմամբ:

§ 5. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։