Հոդված 942. Ընդհանուր դրույթներ ինկասո հաշվարկների մասին
Հոդված 942. Ընդհանուր դրույթներ ինկասո հաշվարկների մասին
1. Ինկասո հաշվարկների դեպքում բանկը (էմիտենտ բանկ) պարտավորվում է հաճախորդի հանձնարարությամբ ու նրա հաշվին կատարել վճարողից վճար և (կամ) վճարի ակցեպտ ստանալու գործողություններ:
2. Էմիտենտ բանկը, ստանալով հաճախորդի հանձնարարությունը, այն կատարելու համար իրավունք ունի ներգրավել այլ բանկ (կատարող բանկ):
Ինկասո հաշվարկներ իրականացնելու կարգը կարգավորվում է օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
3. Հաճախորդի հանձնարարությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում էմիտենտ բանկը նրա առջև պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխով նախատեսված հիմքերով և չափով:
4. Եթե հաճախորդի հանձնարարությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելը կատարող բանկի կողմից հաշվարկային գործառնություններ կատարելու կանոնների խախտման հետևանք է, ապա հաճախորդի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:
5. Ինկասո հաշվարկների հետ կապված հարաբերությունները, սույն օրենսգրքով չկարգավորված մասով, կարգավորվում են օրենքով: