Հոդված 860. Փոխադրավարձ
Հոդված 860. Փոխադրավարձ
1. Բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար գանձվում է կողմերի համաձայնությամբ սահմանված փոխադրավարձ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրավարձի չափերը որոշվում են օրենքով սահմանված կարգով հաստատված սակագնի հիման վրա:
3. Բեռի տիրոջ պահանջով փոխադրողի կողմից սակագներով չնախատեսված աշխատանքները և ծառայությունները վարձատրվում են կողմերի համաձայնությամբ:
4. Փոխադրողն իրավունք ունի պահել փոխադրման համար հանձնված բեռները և ուղեբեռները` ի ապահովումն իրեն հասանելիք փոխադրավարձի և այլ վճարների (373 և 374 հոդվածներ), եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, փոխադրման պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից: