Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-14-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 60 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 1062. Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունն իր աշխատողի պատճառած վնասի համար

գործել է մինչև 2023-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 1062. Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունն իր աշխատողի պատճառած վնասի համար

1. Իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:

2. Սույն գլխի կանոնների համաձայն` աշխատող է համարվում աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող քաղաքացին, եթե նա գործել է կամ պետք է գործեր համապատասխան իրավաբանական անձի կամ քաղաքացու առաջադրանքով և աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ նրա վերահսկողության ներքո:

3. Տնտեսական ընկերակցությունները հատուցում են իրենց մասնակիցների կողմից ընկերակցության ձեռնարկատիրական կամ այլ գործունեություն իրականացնելիս պատճառված վնասը:

(հոդվածը 14.06.23 ՀՕ-203-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո)

&#9878Հոդված 1063. Պատասխանատվությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց պատճառած վնասի համար

Քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

&#9878Հոդված 1064. Պատասխանատվությունը նախաքննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-180-Ն)

1. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանք, տնային կալանք, վարչական հսկողություն կամ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ նախաքննության մարմնի, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

2. Քաղաքացուն կամ իրավաբանական անձին նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հետևանքներին, հատուցվում է սույն օրենսգրքի 1063-րդ հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:

3. Արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(1064-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-180-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։