Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-14-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Հոդված 932. Բանկի կողմից վճարման հանձնարարականը կատարելու պայմանները

գործել է մինչև 2023-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 932. Բանկի կողմից վճարման հանձնարարականը կատարելու պայմանները

1. Վճարման հանձնարարականի և դրա հետ ներկայացվող հաշվարկային փաստաթղթերի բովանդակությունը և դրանց ձևը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված և դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված պահանջներին:

2. Վճարման հանձնարարականը սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում բանկը կարող է ճշգրտել դրա բովանդակությունը: Վճարողին նման հարցումը պետք է արվի հանձնարարականն ստանալուց հետո անհապաղ: Օրենքով կամ դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված ժամկետում, իսկ նման ժամկետի բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, պատասխան չստանալու դեպքում, բանկը կարող է չկատարել հանձնարարականը և այն վերադարձնել վճարողին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկի ու վճարողի միջև կնքված պայմանագրով:

3. Վճարողի հանձնարարականը բանկը կատարում է վճարողի հաշվում միջոցների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ վճարողի և բանկի միջև պայմանագրով: Բանկը հանձնարարականները կատարում է` պահպանելով հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու հաջորդականությունը (հոդված 923):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։