Գլուխ 44 · ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 859. Փոխադրումն ընդհանուր օգտագործման տրանսպորտով
Հոդված 859. Փոխադրումն ընդհանուր օգտագործման տրանսպորտով
1. Առևտրային կազմակերպության կողմից իրականացվող փոխադրումը համարվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտով կատարված, եթե օրենքից, այլ իրավական ակտերից կամ այդ կազմակերպությանը տրված թույլտվությունից (լիցենզիայից) բխում է, որ այդ կազմակերպությունը պարտավոր է բեռներ, ուղևորներ և ուղեբեռներ փոխադրել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով:
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրման պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):