Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1012. Շահառուին փոխարինելը
Հոդված 1012. Շահառուին փոխարինելը
1. Ապահովագրվողն իրավունք ունի ապահովագրության պայմանագրում նշված շահառուին փոխարինել ուրիշ անձով` այդ մասին գրավոր ծանուցելով ապահովագրողին: Անձնական ապահովագրության պայմանագրով` ապահովագրված անձի համաձայնությամբ նշանակված շահառուին թույլատրվում է փոխարինել (990 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր) միայն ապահովագրված անձի համաձայնությամբ:
2. Շահառուն չի կարող փոխարինվել այլ անձով այն բանից հետո, երբ նա ապահովագրության պայմանագրով կատարել է որևէ պարտականություն կամ ապահովագրողին պահանջ է ներկայացրել ապահովագրական հատուցում կամ ապահովագրական գումար ստանալու մասին: