Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1137. Պատասխանատվությունն ստեղծագործությունն առանց պայմանագրի օգտագործելու համար
Հոդված 1137. Պատասխանատվությունն ստեղծագործությունն առանց պայմանագրի օգտագործելու համար
1. Առանց իրավատիրոջ հետ պայմանագիր կնքելու ստեղծագործությունն օգտագործող իրավախախտողը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները` ներառյալ բաց թողնված օգուտը: Իրավատերն իրավունք ունի իրավախախտողից վնասների փոխարեն գանձել խախտելու հետևանքով ստացված եկամուտները:
2. Ստեղծագործության օգտագործելը հեղինակային պայմանագրով չնախատեսված եղանակով կամ այդպիսի պայմանագրի գործողության ավարտից հետո համարվում է առանց պայմանագրի ստեղծագործության օգտագործում: