Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-05-02-ից մինչև 2001-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 1111. Հեղինակային իրավունքի օբյեկտները

գործել է մինչև 2001-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 1111. Հեղինակային իրավունքի օբյեկտները

1. Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից:

2. Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով:

3. Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված` ներառյալ ձայնագրությամբ կամ տեսագրությամբ արտահայտված, երկչափ կամ ծավալային-տարածքային ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) վրա արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող` անկախ երրորդ անձանց համար այն մատչելի լինելուց:

4. Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն):

5. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված (լույս տեսած, նյութականացված), այնպես էլ` չհրապարակված ստեղծագործությունների վրա:

6. Հեղինակային իրավունքը չի տարածվում գաղափարների, հայեցակարգերի, սկզբունքների, համակարգերի, օբյեկտիվորեն գոյություն ունեցող երևույթների հայտնաբերման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։