Հոդված 943. Ինկասո հանձնարարություն կատարելը
Հոդված 943. Ինկասո հանձնարարություն կատարելը
1. Որևէ փաստաթղթի բացակայության կամ փաստաթղթերի արտաքին հատկանիշների ինկասո հանձնարարությանն անհամապատասխանության դեպքում կատարող բանկը պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն անձին, ումից ստացվել է ինկասո հանձնարարությունը: Նշված թերությունները չվերացվելու դեպքում բանկն իրավունք ունի առանց կատարելու հետ վերադարձնել փաստաթղթերը:
2. Փաստաթղթերը վճարողին ներկայացվում են այն ձևով, որով դրանք ստացվել են, բացառությամբ ինկասո գործառնությունները ձևակերպելու համար անհրաժեշտ բանկերի նշումների և մակագրությունների:
3. Եթե փաստաթղթերը ենթակա են վճարման ըստ ներկայացման, կատարող բանկը պետք է ինկասո հանձնարարությունն ստանալուց հետո անհապաղ վճարի դրանք:
Եթե փաստաթղթերը ենթակա են վճարման այլ ժամկետում, կատարող բանկն ինկասո հանձնարարությունն ստանալուց հետո փաստաթղթերն անհապաղ պետք է ներկայացնի ակցեպտի` վճարողի ակցեպտն ստանալու համար, իսկ վճարի պահանջը պետք է կատարվի ոչ ուշ, քան փաստաթղթում նշված վճարման ժամկետի վրա հասնելը:
4. Մասնակի վճարները կարող են ընդունվել բանկային կանոններով սահմանված դեպքերում կամ ինկասո հանձնարարության մեջ հատուկ թույլտվության առկայությամբ:
5. Կատարող բանկը պետք է ստացված (ինկասավորված) գումարներն անհապաղ հանձնի էմիտենտ բանկի տնօրինությանը, որը պարտավոր է այդ գումարները մուտքագրել հաճախորդի հաշվում: Կատարող բանկն իրավունք ունի իրեն հասանելիք վարձատրությունը և ծախսերի հատուցումը պահել ինկասավորված գումարներից: