Հոդված 1015. Ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկը մեծանալու հետևանքները
Հոդված 1015. Ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկը մեծանալու հետևանքները
1. Գույքային ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրվողը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին անհապաղ հայտնել պայմանագիրը կնքելիս ապահովագրողին հայտնած հանգամանքների իրեն հայտնի դարձած փոփոխությունների մասին, եթե այդ փոփոխությունները կարող են որակապես ազդել ապահովագրական ռիսկի մեծանալու վրա:
Բոլոր դեպքերում էական են համարվում ապահովագրության պայմանագրում (ապահովագրական պոլիսում) և ապահովագրվողին տրված ապահովագրական կանոններում վերապահված փոփոխությունները:
2. Ապահովագրական ռիսկի մեծացումն առաջացնող հանգամանքների մասին տեղեկացված ապահովագրողն իրավունք ունի պահանջել փոփոխելու ապահովագրության պայմանագրի պայմանները կամ վճարելու ռիսկի մեծանալուն համաչափ լրացուցիչ ապահովագրական պարգև:
Եթե ապահովագրվողը (շահառուն) առարկում է ապահովագրության պայմանագրի պայմանները փոփոխվելու կամ ապահովագրական պարգևի հավելավճարի դեմ, ապահովագրողը, սույն օրենսգրքի 30 գլխի կանոններին համապատասխան, իրավունք ունի պահանջել լուծելու պայմանագիրը:
3. Ապահովագրվողի կամ շահառուի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի պահանջել լուծելու ապահովագրության պայմանագիրը և հատուցելու պայմանագրի լուծմամբ պատճառված վնասները (469 հոդվածի 5-րդ կետ):
4. Ապահովագրողն իրավունք չունի պահանջել լուծելու պայմանագիրը, եթե արդեն վերացել են ապահովագրական ռիսկի մեծացումն առաջացնող հանգամանքները:
5. Անձնական ապահովագրության դեպքում ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված ապահովագրական ռիսկը փոփոխելու հետևանքները կարող են վրա հասնել, եթե դրանք ուղղակի նախատեսված են պայմանագրով: