Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1005. Ոչ լրիվ գույքային ապահովագրություն
Հոդված 1005. Ոչ լրիվ գույքային ապահովագրություն
1. Եթե գույքի կամ ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարը սահմանվել է ապահովագրական արժեքից ցածր, ապահովագրողն ապահովագրական դեպքը վրա հասնելիս պարտավոր է ապահովագրվողին (շահառուին) հատուցել վերջինիս կրած վնասների մի մասը` ապահովագրական արժեքի նկատմամբ ապահովագրական գումարին համամասնական չափով:
2. Պայմանագրով կարող է նախատեսվել ապահովագրական հատուցման առավել բարձր, սակայն ապահովագրական արժեքից ոչ ավելի չափ: