Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-19-ից մինչև 2002-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §

Հոդված 256. Իրավունքի գրավ

գործել է մինչև 2002-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 256. Իրավունքի գրավ

1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկան օտարման ենթակա իրավունքն է` ներառյալ հողամասի, շենքի, շինության, բնակելի տան (բնակարանի) նկատմամբ վարձակալության իրավունքը, տնտեսական ընկերակցության կամ ընկերության գույքում բաժնեմասի իրավունքը, պարտքի պահանջները:

2. Ժամկետային իրավունքը գրավի առարկա կարող է լինել միայն մինչև դրա գործողության ժամկետի ավարտը:

3. Գրավ դրված իրավունքի պարտապանը պետք է անհապաղ տեղեկացվի գրավի մասին:

4. Պետական գրանցման ենթակա իրավունքի գրավը վավեր է դրա պետական գրանցման պահից:

5. Արժեթղթով հավաստված իրավունքի գրավի դեպքում արժեթուղթը հանձնվում է գրավառուին կամ բանկի կամ նոտարի դեպոզիտ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։