Գլուխ 13 · ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 220. Հողամասը, պետության կամ համայնքի կարիքների համար, դատարանի վճռով վերցնելը
Հոդված 220. Հողամասը, պետության կամ համայնքի կարիքների համար, դատարանի վճռով վերցնելը
1. Եթե սեփականատերը համաձայն չէ պետության կամ համայնքի կարիքների համար հողամասն իրենից վերցնելու մասին որոշման հետ, կամ նրա հետ համաձայնություն ձեռք չի բերվել հատուցման գնի կամ հատուցման այլ պայմանների վերաբերյալ, նման որոշում ընդունած պետական մարմինը կարող է հողամասը վերցնելու մասին հայց հարուցել դատարան:
2. Պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը վերցնելու մասին հայցն ընդդեմ հողամասի սեփականատիրոջ կարող է հարուցվել սույն օրենսգրքի 218 հոդվածի 4-րդ կետում նշված ծանուցումը հողամասի սեփականատիրոջն ուղարկելու օրվանից մեկ տարվա ընթացքում: