Գլուխ 52 · ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հոդված 967. Արժեթղթերը հավատարմագրային կառավարման հանձնելը
Հոդված 967. Արժեթղթերը հավատարմագրային կառավարման հանձնելը
1. Արժեթղթերը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում կարող է նախատեսվել հավատարմագրային կառավարմանը հանձնված տարբեր անձանց արժեթղթերի միացում:
2. Արժեթղթերը տնօրինելու հավատարմագրային կառավարչի իրավունքները սահմանվում են հավատարմագրային կառավարման պայմանագրով:
3. Արժեթղթերի հավատարմագրային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
4. Սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են ոչ փաստաթղթային արժեթղթերով հավաստված իրավունքների նկատմամբ (հոդված 152):