Հոդված 1008. Գույքային ապահովագրությունը տարբեր ապահովագրական ռիսկերից
Հոդված 1008. Գույքային ապահովագրությունը տարբեր ապահովագրական ռիսկերից
1. Գույքը և ձեռնարկատիրական ռիսկը կարող են ապահովագրվել տարբեր ապահովագրական ռիսկերից, ինչպես նույն, այնպես էլ առանձին ապահովագրության պայմանագրով` ներառյալ տարբեր ապահովագրողների հետ կնքված պայմանագրերով:
Այդ դեպքերում թույլատրվում է բոլոր պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրական գումարի չափի գերազանցում ապահովագրական արժեքից:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կնքված երկու կամ մի քանի պայմանագրերից բխում է միևնույն ապահովագրական դեպքով վրա հասած միևնույն հետևանքների համար ապահովագրական հատուցում վճարելու ապահովագրողների պարտականությունը, նման պայմանագրերի նկատմամբ համապատասխան մասով կիրառվում են սույն օրենսգրքի 1007 հոդվածի 4-րդ կետով նախատեսված կանոնները: