Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1016. Ապահովագրված գույքի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 1016. Ապահովագրված գույքի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը

1. Ապահովագրված գույքի նկատմամբ իրավունքներն այն անձից, ում օգտին կնքվել էր ապահովագրության պայմանագիրը, մեկ այլ անձի փոխանցելու դեպքում, այդ պայմանագրով իրավունքները և պարտականությունները փոխանցվում են այն անձին, ում փոխանցվել են գույքի նկատմամբ իրավունքները, բացառությամբ սույն օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերով գույքն առգրավելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու (հոդված 280) դեպքերի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Անձը, ում փոխանցվել են ապահովագրված գույքի նկատմամբ իրավունքները, պետք է այդ մասին անհապաղ գրավոր ծանուցի ապահովագրողին:

(1016-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-100-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։