Գլուխ 70 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1184. Ժառանգության հասկացությունը
Հոդված 1184. Ժառանգության հասկացությունը
1. Ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով:
2. Ժառանգությունը կարգավորվում է սույն օրենսգրքով, իսկ դրանով նախատեսված դեպքերում` նաև այլ օրենքներով: