Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 986. Գույքի ապահովագրություն
Հոդված 986. Գույքի ապահովագրություն
1. Գույքը կարող է ապահովագրության պայմանագրով ապահովագրվել հօգուտ այն անձի (ապահովագրվողի կամ շահառուի), ով օրենքի, այլ իրավական ակտի կամ պայմանագրի հիման վրա այդ գույքի պահպանման շահ ունի:
2. Ապահովագրվողի կամ շահառուի մոտ ապահովագրված գույքի պահպանման նկատմամբ շահագրգռվածության բացակայության դեպքում կնքված գույքի ապահովագրության պայմանագիրն անվավեր է:
3. Շահառուի օգտին գույքի ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել առանց շահառուի անունը կամ անվանումը նշելու:
Նման պայմանագիր կնքելիս ապահովագրվողին տրվում է ըստ ներկայացնողի ապահովագրական պոլիսը: Ապահովագրվողի կամ շահառուի կողմից այդպիսի պայմանագրով իրավունք իրականացնելիս այդ պոլիսը ներկայացվում է ապահովագրողին:
(986-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն)