Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1019. Ապահովագրվողի, շահառուի կամ ապահովագրված անձի մեղքով ապահովագրական դեպքը վրա հասնելու հետևանքները

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 1019. Ապահովագրվողի, շահառուի կամ ապահովագրված անձի մեղքով ապահովագրական դեպքը վրա հասնելու հետևանքները

1. Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում կամ ապահովագրական գումար վճարելուց, եթե ապահովագրական դեպքը վրա է հասել ապահովագրվողի, շահառուի կամ ապահովագրված անձի դիտավորության հետևանքով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

2. Ապահովագրողը չի ազատվում կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելուց, եթե վնասը պատճառվել է դրա համար պատասխանատու անձի մեղքով:

3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական գումար վճարելուց, որն անձնական ապահովագրության պայմանագրով վճարվում է ապահովագրված անձի մահվան դեպքում, եթե վերջինս ինքնասպան է եղել և ինքնասպանության պահին ապահովագրական պայմանագիրն առնվազն երեք տարի գործել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։