Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1024. Պարտադիր պետական ապահովագրություն

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 1024. Պարտադիր պետական ապահովագրություն

1. Քաղաքացիների սոցիալական շահերի և պետության շահերի ապահովման նպատակով` օրենքով կարող է սահմանվել որոշակի կատեգորիայի պետական ծառայողների կյանքի, առողջության ու գույքի պարտադիր պետական ապահովագրություն:

Պարտադիր պետական ապահովագրությունն իրականացվում է նախարարություններին և գործադիր իշխանության այլ մարմիններին (ապահովագրվողներին)` այդ նպատակներով պետական բյուջեից տրամադրվող միջոցների հաշվին:

2. Պարտադիր պետական ապահովագրությունն իրականացվում է ապահովագրության պայմանագրի հիման վրա այդպիսի ապահովագրության մասին օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Պարտադիր պետական ապահովագրության գծով ապահովագրական պարգևները վճարվում են ապահովագրողներին այդպիսի ապահովագրության մասին օրենքով և այլ իրավական ակտերով որոշված չափերով:

4. Սույն գլխով նախատեսված կանոնները կիրառվում են պարտադիր պետական ապահովագրության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի ապահովագրության մասին օրենքներով կամ այլ իրավական ակտերով և չի բխում համապատասխան ապահովագրական հարաբերությունների էությունից:

(1024-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։