Գլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 194. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը պահպանելու ծախսերը
Հոդված 194. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը պահպանելու ծախսերը
1. Բաժնային սեփականության յուրաքանչյուր մասնակից պարտավոր է իր բաժնին համաչափ մասնակցել ընդհանուր գույքից գանձվող հարկերին, տուրքերին և մյուս վճարներին, ինչպես նաև գույքի պահպանման այլ ծախսերին:
2. Սեփականատերերից մեկի կողմից, առանց մյուսների համաձայնության, կատարած անհարկի ծախսերը մնացած սեփականատերերի կողմից չեն հատուցվում: Այդ կապակցությամբ ծագող վեճերը լուծվում են դատական կարգով: