Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 53 · ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)

Հոդված 975. Կողմերի իրավունքների սահմանափակումը համալիր թույլտվության պայմանագրով

գործել է մինչև 2009-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 975. Կողմերի իրավունքների սահմանափակումը համալիր թույլտվության պայմանագրով

1. Համալիր թույլտվության պայմանագրով կարող է նախատեսվել կողմերի իրավունքների սահմանափակում: Մասնավորապես, կարող են նախատեսվել`

1) իրավատիրոջ պարտավորությունը` այլ անձանց չտրամադրել բացառիկ իրավունքների նույնանման համալիրներ` դրանք օգտագործողին ամրացված տարածքում օգտագործելու համար կամ ձեռնպահ մնալ այդ տարածքում նույնանման սեփական գործունեությունից.

2) օգտագործողի պարտավորությունը` չմրցակցել իրավատիրոջ հետ այն տարածքում, որի վրա տարածվում է համալիր թույլտվության պայմանագրի գործողությունը.

3) օգտագործողի հրաժարվելը` իրավատիրոջ մրցակիցներից (հնարավոր մրցակիցներից) համալիր թույլտվության պայմանագրով նույնանման իրավունքներ ձեռք բերելուց.

4) օգտագործողի պարտավորությունը` իրավատիրոջ հետ համաձայնեցնել պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքներն իրականացնելու դեպքում օգտագործվող առևտրային շինությունների տեղաբաշխումը, ինչպես նաև դրանց արտաքին և ներքին ձևավորումը:

Սահմանափակող պայմանները կարող են անվավեր ճանաչվել հակամենաշնորհային մարմնի կամ այլ շահագրգիռ անձի պահանջով, եթե դրանք համապատասխան շուկայի վիճակի և կողմերի տնտեսական դրության հաշվառմամբ հակասում են հակամենաշնորհային օրենսդրությանը:

2. Առոչինչ են համարվում համալիր թույլտվության պայմանագրով կողմերի իրավունքները սահմանափակող այն պայմանները, որոնց ուժով`

1) իրավատերն իրավունք ունի որոշել օգտագործողի կողմից վաճառվող ապրանքի կամ օգտագործողի կատարած աշխատանքի, մատուցած ծառայության գինը կամ այդ գների վերին կամ ներքին սահմանը.

2) օգտագործողն իրավունք ունի ապրանքներ վաճառել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել բացառապես գնորդների (պատվիրատուների) որոշակի խմբին կամ պայմանագրով որոշված տարածքում գտնվելու վայր (բնակության վայր) ունեցող գնորդներին (պատվիրատուներին):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։