Գլուխ 31 · ԱՌՈՒՎԱՃԱՌՔ
Հոդված 471. Պայմանագրի պայմանն ապրանքի մասին
Հոդված 471. Պայմանագրի պայմանն ապրանքի մասին
1. Առուվաճառքի պայմանագրով ապրանք կարող է լինել սույն օրենսգրքի 133 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխանող ցանկացած գույք:
2. Պայմանագիրը կարող է կնքվել, ինչպես այն կնքելու պահին վաճառողի մոտ առկա ապրանքի, այնպես էլ այն ապրանքի առուվաճառքի վերաբերյալ, որը վաճառողը պետք է պատրաստի կամ ձեռք բերի ապագայում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում ապրանքի բնույթից:
3. Առուվաճառքի պայմանագրի ապրանքի մասին պայմանը համարվում է համաձայնեցված, եթե պայմանագիրը հնարավորություն է ընձեռում որոշել ապրանքի անվանումը և քանակը: