Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 938. Ակրեդիտիվի կատարումը
Հոդված 938. Ակրեդիտիվի կատարումը
1. Միջոցներ ստացողն ակրեդիտիվի կատարման համար կատարող բանկին է ներկայացնում ակրեդիտիվի բոլոր պայմանները հավաստող փաստաթղթեր: Այդ պայմաններից թեկուզև մեկի խախտման դեպքում ակրեդիտիվը չի կատարվում:
2. Եթե կատարող բանկն ակրեդիտիվի պայմաններին համապատասխան վճարել է կամ կատարել է այլ գործառնություն, էմիտենտ բանկը պարտավոր է հատուցել ակրեդիտիվի կատարման հետ կապված նրա կրած ծախսերը: Նշված, ինչպես նաև ակրեդիտիվի կատարման հետ կապված էմիտենտ բանկի մյուս ծախսերը հատուցում է վճարողը: