Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 40 · ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 784. Հանձնարարողի ցուցումներին համապատասխան հանձնարարությունը կատարելը

գործել է մինչև 2009-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 784. Հանձնարարողի ցուցումներին համապատասխան հանձնարարությունը կատարելը

1. Հանձնակատարը պարտավոր է իրեն տրված հանձնարարությունը կատարել հանձնարարողի ցուցումներին համապատասխան: Հանձնարարողի ցուցումները պետք է լինեն օրինաչափ, իրականացվող և որոշակի:

2. Հանձնակատարն իրավունք ունի շեղվել հանձնարարողի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ հանձնարարողի, և հանձնակատարը չի կարողացել նախապես հարցում անել հանձնարարողին կամ ողջամիտ ժամկետում չի ստացել իր հարցման պատասխանը: Հանձնակատարը պարտավոր է թույլ տված շեղումների մասին ծանուցել հանձնարարողին, երբ նման ծանուցումը դառնում է հնարավոր:

3. Հանձնարարողը որպես առևտրային ներկայացուցիչ գործող հանձնակատարին (320 հոդվածի 1-ին կետ) կարող է իրավունք վերապահել` առանց նախնական հարցման շեղվելու իր ցուցումներից: Այդ դեպքում առևտրային ներկայացուցիչը պարտավոր է կատարված շեղումների մասին ողջամիտ ժամկետում ծանուցել հանձնարարողին, եթե այլ բան նախատեսված չէ հանձնարարության պայմանագրով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։