Գլուխ 78 · ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԸ
Հոդված 1246. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամկետը
Հոդված 1246. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամկետը
1. Ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին է տրվում ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը կարող է տրվել մինչև ժառանգության բացման օրվանից վեց ամիս լրանալը, եթե առկա են ստույգ տվյալներ, որ վկայագիր ստանալու համար դիմած անձանցից բացի ժառանգության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ այլ ժառանգներ չկան:
3. Ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճի դեպքում ժառանգության իրավունքի վկայագրի հանձնումը կասեցվում է մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը: