Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-06-26-ից մինչև 2010-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 209. Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը կամ շինությունն օտարելիս

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 209. Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը կամ շինությունն օտարելիս

1. Սեփականատիրոջը պատկանող հողամաuի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ uեփականության իրավունքը փոխանցելիu օտարվում են նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության oգտագործման և սպասարկման համար:

2. Արգելվում է օտարել պետական և համայնքային uեփականություն հանդիuացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց uեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

Սույն մասով սահմանված շենքերը կամ շինությունները կարող են մասնավորեցվել միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը:

3. Ստորաբաժանված շենքի, շինության մեջ առանձին տարածքի օտարման դեպքում ձեռք բերողին է անցնում շենքի տակ գտնվող հողամաuի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Այս դեպքում ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների վրա չեն տարածվում uույն oրենuգրքի 195 հոդվածի և 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեuված կանոնները:

(209-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։