Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §
Հոդված 81. Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները
Հոդված 81. Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները
1. Լիակատար ընկերակցության մասնակիցը պարտավոր է նրա գործունեությանը մասնակցել կանոնադրության պայմաններին համապատասխան:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-39-Ն)
3. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք չունի, առանց մնացած մասնակիցների համաձայնության, իր անունից, ի շահ իրեն կամ երրորդ անձանց, կնքել ընկերակցության գործունեության առարկա կազմող գործարքներին համանման գործարքներ:
Այս կանոնը խախտելու դեպքում ընկերակցությունն իրավունք ունի մասնակցից իր ընտրությամբ պահանջել հատուցելու ընկերակցությանը պատճառված վնասները կամ ընկերակցությանը հանձնելու այդպիսի գործարքներով ստացած ամբողջ օգուտը:
(81-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-39-Ն)