Հոդված 815. Գույքն ի պահ ընդունելու պարտականությունը կատարելը
Հոդված 815. Գույքն ի պահ ընդունելու պարտականությունը կատարելը
1. Պահատվության պայմանագրով գույքն ի պահ ընդունելու պարտականությունն ստանձնած պահառուն (813 հոդվածի 2-րդ կետ) իրավունք չունի պահանջել, որպեսզի այդ գույքը պահատվության հանձնվի իրեն:
Սակայն, պայմանագրով նախատեսված ժամկետում գույքն ի պահ չհանձնած պահատուն պահառուի առջև պատասխանատվություն է կրում այն վնասների համար, որոնք պատճառվել են պահառուին գույքը պահատվության չհանձնելու հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով: Պահատուն ազատվում է այդ պատասխանատվությունից, եթե ողջամիտ ժամկետում պահառուին հայտնում է նրա ծառայություններից հրաժարվելու մասին:
2. Պահառուն ազատվում է գույքն ի պահ ընդունելու պարտականությունից, եթե գույքն իրեն չի հանձնվել պայմանագրով սահմանված ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով: