Գլուխ 61 · ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 1094. Անհիմն հարստացումը բնեղենով վերադարձնելը
Հոդված 1094. Անհիմն հարստացումը բնեղենով վերադարձնելը
1. Անհիմն հարստացման առարկա գույքը ձեռք բերողը պետք է տուժողին վերադարձնի բնեղենով:
2. Ձեռք բերողը տուժողի առջև պատասխանատվություն է կրում անհիմն հարստացման կամ խնայման առարկա գույքի ամեն մի, այդ թվում` նաև պատահական կորստի և պակասորդի կամ վատթարացման համար, այն բանից հետո, երբ նա իմացել է կամ պետք է իմանար իր հարստացման անհիմն լինելու մասին: Մինչև այդ պահը նա պատասխանատվություն է կրում միայն դիտավորության և կոպիտ անզգուշության դրսևորման դեպքերում: