Հոդված 818. Պահառուի` գույքի պահպանվածությունն ապահովելու պարտականությունը
Հոդված 818. Պահառուի` գույքի պահպանվածությունն ապահովելու պարտականությունը
1. Ի պահ ընդունված գույքի պահպանվածության ապահովման համար պահառուն պարտավոր է ձեռնարկել պահատվության պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները:
Պայմանագրում այդպիսի միջոցների մասին պայմանների բացակայության կամ այդ պայմանները լրիվ չլինելու դեպքում, պահառուն գույքի պահպանվածություն ապահովելու նպատակով պետք է ձեռնարկի գործարար շրջանառության սովորույթներին և պարտավորության էությանը` ներառյալ ի պահ հանձնված գույքի հատկություններին, համապատասխանող միջոցներ, եթե նման միջոցներ ձեռնարկելը բացառված չէ պայմանագրով:
2. Պահառուն` իրեն հանձնված գույքի պահպանվածության համար բոլոր դեպքերում պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնց պարտադիր լինելը նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ դրանց կողմից սահմանված կարգով (հակահրդեհային, սանիտարական, պահպանական և այլն):
3. Եթե պահատվությունն իրականացվում է անհատույց, պահառուն պարտավոր է ի պահ ընդունված գույքի համար հոգ տանել ոչ պակաս, քան իր գույքի համար: