Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-01-ից մինչև 2010-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §

Հոդված 249.1. Գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելը

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 249.1 . Գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելը

1. Սույն օրենսգրքի 249 հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

2. Գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատարանի վճռով, եթե գրավի առարկան oրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեuտական կամ մշակութային արժեք ունեցող գույք:

Եթե գրավի առարկան հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեuտական կամ մշակութային արժեք ունեցող գույք է, ապա առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու, ինչպեu նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի uեփականություն հանձնելու վերաբերյալ թույլտվությունը կամ համաձայնությունն առոչինչ է:

(249.1 հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։